News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ  ընկերության ուսանողների մրցույթի գլխավոր մրցանակակիրը կմեկնի Մոսկվա՝ ընկերության մայր գրասենյակ, ստաժավորման: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ից, հաղթող ճանաչված Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, ստացել է նաեւ մրցանակ` 300.000 դրամ։ Աննան Մոսկվայում կարող է ներկա լինել նաեւ մասնագիտական  դասընթացի՝ Մոսկվայի առաջատար բուհերից մեկում:

Մրցույթի 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Հայաստանի Պետական Ագրարային  Համալսարանի ուսանողուհի Գայանե Ասատրյանը եւ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը համապատասխանաբար ստացել են 200 000 եւ 100 000 դրամ պարգեւ:  Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանող Լեւոն Քոչարյանը ստացավ մասնակցի պատվոգիր:

«Ուսանողներին աջակցելը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բիզնես-մշակույթի մասն է: Հայաստանում հիմնադրման առաջին օրվանից մենք տրամադրում ենք ուսանողներին անվանական կրթաթոշակներ, կազմակերպել ենք ավելի քան 1000 ուսանողի ստաժավորում, որոնցից շատերը արդեն դարձել են մեր ընկերության աշխատակիցները: Նման մրցույթները, ինչպես նաեւ մի քանի այլ նախագծեր եւս շարունակական են լինելու»,- պարգեւատրման ժամանակ ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը։

Պարգեւատրման արարողության ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները, որոնք  կարեւոր քայլ  համարեցին գործատու-ուսանող անմիջական կապը՝ շեշտելով որ նման մրցույթը ուսանողների  համար ինքնադրսեւորման լավագույն ձեւն է:

Մրցանակակիրներին շնորհավորեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել